Երկու հայացք
											
													17.10.2023 | 22:32
						 
 
Ինչքա՜ն աչքեր կան խուփ,
որ նայում են Աստծուն`
ինչքա՜ն աչքեր։
Եվ այս կակաչն ահա,
հենց թերթերը բացեց,
պլշած նայեց նրան`
ի՜նչ հիացմունք...
Հետո խոնարհաբար
գլուխը ցած կախեց.
ինչ զու՜սպ համեստություն`
այսքան կուրության մեջ:
 
Գագիկ Սարոյան
						
								Մեկնաբանություններ